Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռամաբազայի 149-րդ մոտոհրաձգային գունդը Խաթլոնի շրջանից տեղափոխվում է մայրաքաղաք Դուշանբե և արվարձանում գտնվող «Լյաուր» զորավարժարան։Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վերատեղակայման արդյունքում տվյալ ստորաբաժանման թվաքանակը, ինչպես նաև առաջադրանքը չի փոփոխվի։ Տվյալ շրջանում կշարունակեն մնալ Կուրղան-Տյուբենում տեղակայված մոտոհրաձգային գունդը և տիզերական զորքերի «Օկնո» օպտիկա-էլեկտրոնային հանգույցը։
Վերատեղակայումը պլանային բնույթ ունի և արվում է Տաջիկստանի պաշտպանության նախարարության թույլտվությամբ։ Խաթլոնի շրջանի Կուլյաբի ռազմավանը փոխանցվելու է Տաջիկստանի կառավարությանը։
ՌԴ 201-րդ ռազմաբազան ստեղծվել է Ռուսաստանի և Տաջիկստանի միջև 2004-ին կնքված համաձայանգրով՝ 201-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա։ Այն ՌԴ զինված ուժերի ամենամեծ զորամիավորումն է երկրից դուրս։ Ռազմաբազայում ծառայում է ՌԴ զինված ուժերի շուրջ 7,5 հազար զինծառայող։ Այս տարվա սեպտեմբերին ռազմաբազայի սպառազինությունն ուժեղացվել է Մի-8 և Մի-24 ուղղաթիռների ավելացմամբ։ Դրանք տեղակայված են Դուշանբեից 30 կմ հեռավորությամբ «Այնա» օդանավակայանում։
Հավելենք նաև, որ 2012 թվականի հուլիսին Ռուսաստանը մեղադրել էր Տաջիկիստանի իշխանությանը հողի վարձակալության համար ոչ ընդունելի պայմաններ առաջարկելու համար և դադարեցրել ֆինանսավորել 201-րդ ռազմաբազան։ Երկար բանակցություններից հետո երկու պետությունները ստորագրել են համաձայնագիր, որով ՌԴ ռազմաբազան Տաջիկստանում կշարունակի մնալ մինչև 2042 թվականը։
Ռուսատանը մշտապես աջակցել է Տաջիկստանին՝ այդ երկրի տարածքում ռազմաբազան պահպանելու համար։ 2015-ի ապրիլի 2-ին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը գլխավորում էր Տաջիկստանի արտգործանախարարը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է առաջիկա տարիներին Տաջիկստանին 70 միլիարդ ռուբլիի (1,23 մլրդ ամերիկյան դոլար) սպառազինություն տրամադրել՝ որպես աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում: