Կադրային փոփոխություններ Վրաստանի պաշտպանական համակարգում

Նոյեմբերի 19-ին Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Դոլիձեն ներկայացրել է Գորիում տեղակայված Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալի նոր պետին՝ կապիտան Գեորգի Մաիսուրաձեին և վերջինիս տնտեսական հարցերով տեղակալ Իռմա Չանթուրիձեին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալն ու Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալի նոր պետը

Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալն ու Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալի նոր պետը

«Կարևոր է, որ նոր ղեկավարը զինվորական է, կրթություն է ստացել Թուրքիայում՝ Վրաստանի գործընկեր և ՆԱՏՕ անդամ երկրում»,—հայտարարել է Դոլիձեն։

Կապիտան Գեորգի Մաիսուրաձեն 2007 թվականին ավարտել է Թուրքիայի «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայի բժշկական ֆակուլտետը և 2013 թվականին նույն ակադեմիայում վերջինիս տրվել է սրտաբանության դոկտորի աստիճան։ 2014-15 թթ. աշխատել է Գորիում տեղակայված հոսպիտալում՝ որպես բժիշկ-սրտաբան։

Մեկ այլ փոփոխություն էլ եղել է Վրաստանի ազգային «Կրծանիսի» ուսումնական կենտրոնում։ Նոյեմբերի 17-ին Վրաստանի պաշտպանության նախարարը ներկայացրել է այդ կենտրոնի նոր ղեկավարին՝ գդապետ Գրիգոլ Չելիձեին։ Չելիձեն մինչև նոր պաշտոնում նշանակվելը եղել է Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման հրամանատարը։

Վրաստանի պաշտպանության նախարարն ու «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի նորանշանակ ղեկավարը

Վրաստանի պաշտպանության նախարարն ու «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի նորանշանակ ղեկավարը

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին  «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնում պաշտոնապես բացվել է Վրաստան-ՆԱՏՕ ուսումանական կենտրոնը։ Համատեղ կենտրոնը խորհրդանշող արձանը (Վրաստանի քարտեզը՝ Աբխազիայիով և Հարավային Օսիայով) բացել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին։

Համատեղ ուսումնական կենտրոնի բացումը դեռևս չի նշանակում, որ կենտրոնը սկսելու է իր աշխատանքը։ Կենտրոնի համար ենթակառուցվածքների կառուցման և վերջնական տեսքի բերման աշխատանքները շարունակվելու են հետագայում։

Թե´ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, թե´ վրաստանյան կողմը նշում են, որ կենտրոնում սովորելու են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինված ուժերի զինծառայողներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *