ՌԴ օդուժը Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ին պատկանող նավթատար մեքենաներ

Ռուսաստանի զինված ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ նավթ տեղափոխող բեռնատար մեքենաներին։ Ռուսաստանյան TACC լրատվակայքի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապալովը։

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին։

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին։

Կարտապալովը նշել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերը մի քանի օրվա ընթացքում ոչնչացրել են շուրջ 500 նավթատար մեքենա, որոնք ապօրինի ճանապարհով նավթը տեղափոխում էին Սիրիայից Իրաք՝ վերամշակելու նպատակով։

«ԻՊ-ի զինյալները հազարավոր տոննաներով նավթ են տեղափոխում Իրաք՝ վերմշակելու համար, ինչն էլ  նրանց ֆինանսավորման հիմնական աղբյուրն է։ ՌԴ զինված ուժերի ավիահարվածները նվազեցնում են զինյալների՝ նավթի ապօրինի արտահանման հնարավորությունները, հետևաբար նաև դրանից ստացվող եկամուտը»,—ասել է Կարտապալովը։

Գեներալը հայտնել է նաև, որ ՌԴ-ի օդատիեզերական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շեյխուն և Ռաքքա քաղաքներում ոչնչացրել են ԻՊ-ի զենքի պահեստները։

Ավելացնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 17-ին երկրի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում խորհրդակցություն էր անցկացրել Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությունների վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ Պուտինը Միջերկրական ծովում ռուսաստանյան նավատորմի ղեկավարին հայտնել է, որ նրանց ուղղությամբ շարժվում է ֆրանսիական ռազմանավերի խումբ՝ ավիակրի գլխավորությամբ, և որ այդ խմբի հետ պետք է ուղիղ կապ հաստատել և աշխատել որպես դաշնակից:

Նույն խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարությունը երկրի նախագահին զեկուցել է «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ռազմավարական ավիացիայի հասցրած հարվածների մասին: Նշվել է, որ ռազմավարական ավիացիան ներգրավվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարության համաձայն, որով վերջինս կարգադրել էր ուժեղացնել ավիահարվածներն ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Պուտինի այդ հրահանգը եղել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսաստանյան ինքնաթիռի անկման պատճառը եղել է ահաբեկչությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *