Նոյեմբերի 18-ին իրանական բանակի ցամաքային զորքերն ավարտել են երկրի հյուսիսարևելյան շրջաններում անցկացված «Մուհամմեդ Մարգարե 3» զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
Զորավարժությանը ներգրավված են եղել հրետանային, զրահատանկային ստորաբաժանումներ, հատուկ նշանակության և արագ արձագանքման ուժեր, մարտական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր:
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարը տեղեկացրել է, որ զորավարժությունը եղել է պաշտպանական բնույթի: Վարժանքների ընթացքում խաղարկված սցենարներից մեկը եղել է նաև արագ արձագանքման ուժերի տեղակայում պայմանական թշնամու հետ մարտի դաշտում, որպես արագ արձագանքման ուժերը չեզոքացնեն թշնամու առաջխաղացումը:
Զորավարժության ժամանակ, ըստ Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի, մասնակից ստորաբաժանումները կիրառել են նաև տեղական արտադրության «Մոհաջեր-2» և «Յասիր» անօդաչու թռչող սարքեր՝ միաժամանակ ստուգելով դրանց հետախուզական և տեսանկարահանման կարողությունները: Այս մասին հայտնում է իրանական «ԻՐՆԱ» գործակալությունը:
Ավելացնենք, որ Իրանի զինված ուժերի զորավարժությունը սկսվել էր նոյեմբերի 17-ին: Դրա ընթացքում իրանական ստորաբաժանումները կիրառել են մասնավորապես նաև տեղական արտադրության սպառազինություն:
Ավելացնենք նաև, որ բացի այս զորավարժությունը, նոյեմբերի 19-20-ին Իրանում անցկացվելու է ևս մեկ զորավարժություն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջի» ստորաբաժանումների մասնակցությամբ:
Pingback: Իրանի «կամավորական» ստորաբաժանումները զորավարժություն են անցկացրել | Ռազմ.info