Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 16 օգոստոսի. թարմացվող լրահոս

17:43 Այսօր առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում անհայտ անձը Դաղստանի Կիզիլյուրտի շրջանում մահափորձ է իրականացրել միջշրջանային դատախազ Մ. Իմանալիևի նկատմամբ՝ վերջինիս ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետելով:
Ինչպես տեղեկացնում են Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայությունից, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Աշխատանքներ են տարվում դեպի մանրամասները պարզելու ուղղությամբ:

***

17:30 Անհայտ անձինք այս գիշեր՝ ժամը 1:30-ի սահմաններում նռնականետից գնդակոծել են Ինգուշեթիայի Նազրան քաղաքի «Իլլի» ռեստորանը: Գնդակոծության հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Այդ մասին հայտնում է Ինգուշեթիայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Աշխատանքներ են տարվում դեպքի մանրամասները և հանցագործների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

***

14:26 Ինչպես հայտնում են Չեչնիայի ՆԳՆ աղբյուրը, հինգշաբթի Չեչնիայի Աչխոյ-Մարտանովսկի շրջանում ուժայինները զինյալներին պատկանող զինմթերքի թաքստոց են հայտնաբերել:
Թաքստոցում եղել են 150 փամփուշտ, 82 մմ և 122մմ տրամաչափի 11 ական, մեկ կրակոց ՎՕԳ-25, 120 կրակոց ՎՕԳ-17, 4 հրետանային արկ, 2 դետոնատոր-պայթուցիչ:
Հայտնաբերված զինամթերքի մեծ մասը հենց տեղում ոչնչացվել է:
Ունեցած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ թաքստոցը ստեղծվել է 2003 թվականին զինված խմբավորումների անդամներից մեկի կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *