Կանադան պատրաստվում է դուրս բերել իր կործանիչները ԻՊ դեմ կոալիցիայից

Կանադան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող տեղական ուժերին մարզելու համար պատրաստվում է Իրաք ուղարկել ռազմական հրահանգիչների նոր խումբ և միևնույն ժամանակ դուրս բերել իր կործանիչները այդ խմբավորման զինյալների դեմ պայքարող ճամբարից։

CF-18 կործանիչ

CF-18 կործանիչ

Այս մասին, բրիտանական Guardian լրատվակայքի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի վարչապետ Ջաստին Թրուդաուն՝ հավելելով, որ ներակյում Իրաքում ԻՊ զինյալների դեմ կռվողներին մարզում է կանադացի 69 մասնագետ։

«Մենք պատրաստ ենք ավելին անել հակաահաբեկչական պայքարում, բայց հատկապես մարզումների ձևով և ոչ թե ավիահարվածների»,- հայտարարել է Կանադայի վարչապետը նոյեմբերի 17-ին, թեև Կանադայի խորհրդարանն այս տարի մարտին որոշել էր իրենց մասնակցություն ահաբեկիչների դեմ ավիահարվածներ իրականացնող ճամբարի առաքելությանը երկարացնել ևս մեկ տարով։

Թրուդաուն Իրաքում ԻՊ դեմ կռվողներին մարզող կանադացի հրահանգիչների թիվը մեծացնելու պատարստականության մասին հայտարարել է նաև նոյեմբերի 19-ին՝ «Ասիական և խաղաղօվկանոսյան տնտեսական խորհուրդ» (ԱԽՏԽ) գագաթնաժողովից հետո՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ ԻՊ-ի դեմ պայքարը սուր բնույթ է ստացել 2014-ի հունիսին, երբ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն անցավ զինյալների ձեռքը: Վերջիններս դեմ պայքարում են քրդական Փեշմերգեի և Իրաքի կառավարկան ուժերը, ինչպես նաև ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան, որին միացել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Հորդանանը, Ավստրալիան և Կանադան։

Հավելենք, որ վերանշյալ կոալիցիայի կազմում ԻՊ դիրքերին Սիրիայում ու Իրաքում ավիահարվածներ է  հասցնում Կանադայի ռազմաօդային ուժերի 6 միավոր CF-18 կործանիչ։ Դրանց շահագործման ժամկետը լրանալու է 2020-ին։

One response to “Կանադան պատրաստվում է դուրս բերել իր կործանիչները ԻՊ դեմ կոալիցիայից

Մեկնաբանել ՍարգիսՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *