Նոյեմբերի 18-ին Գորիի զորավարժարանում անցկացվել է «Կայծ-2015» դաշտային զորավարժությունը, որը նվիրված էր Վրաստանի ռազմական հետախուզության 24-ամյակին։ Վարժանքին մասնակցել են զինված ուժերի ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման հետևակային 5-րդ բրիգադի հետախուզական վաշտի հետախուզական դասակի զինծառայողները։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հետախույզ-զինծառայողներին շնորհավերել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։
Չպլանավորած զորավարժության ժամանակ պայմանական հակառակորդին գտնելու և չեզոքացնելու նպատակով, զինծառայողները մարտական պարեկություն ևթուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենաների կիրառմամբ հետախուզում են իրականացրել։ Վարժանքի նպատակն էր բարելավել հետախույզների հմտությունները, ինչպիսիք են՝ պարեկության և հետախուզման ընթացքում հրամանատարների որոշում կայացնելը, «հրամայական-վերահսկողական»( Command and Control) ունակությունների զարգացումը, կապի հաստատման ստուգումը և այլն։
Pingback: Ռազմաշաբաթ․ Վրաստան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info