Իրանում ահաբեկչական խումբ է բացահայտվել

Նոյեմբերի 18-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և հատուկ ծառայությունների իրականացրած գործողությունների արդյունքում երկրի Քերմանշահ նահանգի սահմանային տարածքներում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման անդամներ։

Գործողության ընթացքում առգրավվել է նաև  զենք և զինամթերք։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ տարածած հայտարարությունը, փոխանցում է Farsnews լրատվական գործակալությունը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ

Ավելի վաղ՝ նոյեմբերի 16-ին Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ երկրի անվտանգության ծառայությունները մոհարրամ ամսին (հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում) չեզոքացրել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ավելի քան 10 խումբ: Նշենք, որ Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգը սահմանակից է Իրաքին, որտեղ ԻՊ զգալի տարածքներ է վերահսկում։

Մինչ այդ, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ալ-Ջաֆաարին նոյեմբերի 13-ին Փարիզում կազմակերպված ահաբեկչություններից հետո հայտարարել էր, որ իր երկրի հատուկ ծառայությունները Իրանի,  Ֆրանսիայի և ԱՄՆ-ի իշխանություններին զգուշացրել էին հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին:

Իրանի հետախուզության նախարարը նոյեմբերի 15-ին հայտարարել էր նաև երկրում անվտանգությունն ապահովվելու ուժեղացման մասին, ինչը պայմանավորված էր Լիբանանում և Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ։

Իսկ նոյեմբերի 17-ին «Մուհամեդ Մարգարե 3» զորավարժության ընթացքում լրագրողների համար ելույթ ունենալիս ԻՊ-ին էր անդրադարձել նաև Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը և նշել, որ ահաբեկչական կազմակերպությունը երկրի համար սպառնալիք չէ, որովհետև իրանական զինուժը կջախջախի ահաբեկիչներին՝ դեռ երկրի սահմանին չհասած:

2 responses to “Իրանում ահաբեկչական խումբ է բացահայտվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Իրան․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Իրանի ԶՈւ ցամաքային ուժերը կանցկացնեն հակաահաբեկչական զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *