Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում Ռազմինֆոյին հաջողվել է պարզել Ադրբեջանի զինված ուժերի՝ մահացած ևս մեկ զինծառայողի մասին։ Ընդ որում, զինծառայողի մահվան մասին չեն հայտնել ո´չ այդ երկրի ՊՆ-ն , ո´չ էլ ադրբեջանական լրատվամիջոցները։
Ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել, որ 2015-ի նոյեմբերի 12-ին մահացել է զինված ուժերի ժամկետային զինծառայող, 21-ամյա Նուրլան Քերիմովը (Kərimov Nurlan): Վերջինի մահվան պատճառը, սակայն, դեռևս պարզել չի հաջողվել։
Հայտնի է նաև, որ Քերիմովը զինծառայության է զորակոչվել 2015-ի հուլիսի 22-ին՝ Բեյլագանի շրջանից, նրան զորակոչել են ՊՆ-ի՝ Բարդայում տեղակայված թիվ 051 զորամաս։