Ադրբեջանի բանակում անարխիա է տիրում, իրավապաշտպան

Ինչպես ավելի վաղ Ռազմ.ինֆոն տեղեկացրել էր Ադրբեջանի ՊՆ՝ Բարդայի զորամասերից մեկում ինքնասպանություն էր գործել ադրբեջանական բանակի զինծառայող Փարվիզ Իսկենդերլին։ Դեպքի առնչությամբ ներկայումս չորս զինծառայող է ձերբակալվել՝ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով, սակայն ձերբակալվածների հարազատները հերքում են պաշտոնական վարկածը։ Նրանց խոսքերով մահացած զինծառայողը ձերբակալվածներից միայն մեկի հետ է կոնֆլիկտը ունեցել, ինչն էլ հետագայում հարթվել է, իսկ մեղադրանքը կառուցված է մի հոգու կեղծ ցուցմունքների վրա։ Նրանք նաև դժգոհություն են հայտնել զինդատախազության քննիչ Ֆահրադին Իսաևի և պետական փաստաբան Մուշֆիհ Մեհտիևի աշխատանքներից։

Բացի այդ՝ ձերբակալված զինվորների հարազատները, վկայակոչելով տեղի բնակիչների խոսքերը, պնդում են, որ զորամասի հրամանատարությունը պարբերաբար շահագործել է զինվորներին. «եթե ինչ-որ մեկին բանվորներ են պետք գալիս, ապա վերջինս զորամասին հրամանատարին յուրաքանչյուր զինվորի համար 10-15 մանաթ վճարելով, կարող է անհրաժեշտ քանակի զինվորներ վարձել։

Փարվիզ Իսկանդերլու գործի քննությանը հետևում են նաև ադրբեջանցի իրավապաշտպանները։ Իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովի կարծիքով՝ զորամասում զինծառայողի ինքնասպանության և դեպքի առիթով չորս զինծառայողների ձերբակալման հանգամանքը խոսում է Ադրբեջանի բանակում տիրող անօրինականության և անարխիայի մթնոլորտի մասին։ Նրա խոսքով՝ այդ գործը արձագանք կստանա, քանի որ ինքնասպան եղած զինվորի մոտ հերձման ժամանակ հանվել են ներքին օրգանները։ Մահացածի ծնողները կհասնեն նրան, որպեսզի գերեզմանից հանվի վերջինիս դիակը, քանի որ կարծում են, որ զինվորին մահացու ծեծել են, իսկ ինքնասպանության մասին հայտարարել են՝ կատարված հանցագործության հետքերը վերացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *