Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 15 օգոստոսի. թարմացվող լրահոս

18:20 Կաբարդինո-Բալկարիայի իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ ԿԲՀ ուժային կառույցի աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման արդյունքում ԿԲՀ Նարտկալա-Ուրվան ավտոճանապարհին ձերբակալել են տեղի մի բնակչի: Վերջինիս մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել:
Ըստ տեղի իրավապահ մարմինների աշխատակցի՝ վարկած կա, որ ձերբակալվածը մտադիր է եղել ահաբեկչություն իրականացնել ավտոճանապարհին:
Պարզվել է ձերբակալվածի ինքնությունը. նախկինում նա արդեն դատապարտված եղել է, -նշում է Ռադիո Մայակը:

***

18:18 Զինված խմբավորման՝ հետախուզման մեջ գտնվող անդամը ութ տարի Ղազախստանում թաքնվելուց հետո մեղայականով ներկայացել է Չեչնիայի իրավապահ մարմիններին:
Չեչնիայի ՆԳՆ վարչությունից հայտնում են, որ Բաչի-Յուրտ գյուղում ծնված 33-ամյա զինյալը 2001-2004 թվականներին զինված խմբավորման անդամ է եղել: 2004 թվականից նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարվել ՌԴ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով:

***

16:42 Դաղստանի ուժային կառույցի աշխատակիցները պարզել են երեքշաբթի Դաղստանի Խասավյուրտի շրջանում ոստիկանների և զինյալների միջև տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանված զինյալի ինքնությունը:
Այդ մասին հայտնել է Դաղստանի ՆԳՆ մամլո ծառայության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան անհայտ անձինք գնդակոծել են ոստիկանների մեքենան, որում ոստիկանության երկու աշխատակից է եղել: Վերջիններիս հաջողվել է սպանել հարձակումն իրականացրած զինյալներից մեկին: Մյուս երկու զինյալները փախուստի են դիմել:
Փոխհրաձգության հետևանքով զոհվել են նաև ոստիկանության աշխատակիցները:
Նախնական տվյալներով՝ սպանվածը Խասավյուրտի բնակիչ 1984 թվականի ծնված Վահմուրադ Յուսուպովն է: Նրա մոտ հայտնաբերվել են ատրճանակ և 9 մմ տրամաչափի 20 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ, 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով լիցքավորված ԱԿ-74 տիպի ինքնաձիգ:
Մեքենայում, որում եղել են զինյալները, հայտնաբերվել են դատարկ պահեստատուփով ԱԿ-74 տիպի ինքնաձիգ, ԳՊ-25 նռնականետ, 7 կրակոց ՎՕԳ-25, Ֆ-1 տիպի երկու նռնակ, ԱԿ-74-ի 11 պահեստատուփ, 5,45մմ տրամաչափի 75 փամփուշտ, 5,45մմ և 7,62մմ տրամաչափի ավելի քան 100 պարկուճ, դիմակ:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

***

14:35Օգոստոսի լույս 15-ի գիշերը Ինգուշեթիայի Նազրան քաղաքում՝ ալկոհոլային խմիչքների խանութի մոտ, պայթուցիկ սարք է գործի դրվել:
Բարեբախտաբար պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Պետք է նշել, որ նախկինում ևս խանութը ենթարկվել է զինյալների հարձակումներին:
Դեպքի վայրում օպերատիվ-քննչական խումբ է աշխատում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *