Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է այդ երկրում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհսյուն Պաքային։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հասանովը հույս է հայտնել, որ ինչպես մնացած ոլորտներում, այնպես էլ ռազմական ու ռազմատեխնիկական ոլորտներում, Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցությունը կշարունակվեն ընթանալ նույն հունով։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Կասպից ծովում երկու երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունների և ռազմանավերի՝ փոխադարձ բարեկամական այցելություններին վերաբերող հարցեր։
Բացի այդ հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարբեր ոլորտների աշխատակիցների համագործակցությանը և նրանց միջև փորձի փոխանակմանը։
Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Իրանի ռազմական կցորդ, գնդապետ Էմիր Ֆերեջի Մոեզը։