Հայ խաղաղապահները կմասնակցեն բազմազգ զորավարժությանը

ՀՀ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ ս.թ. օգոստոսի 15-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 116 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Հայ խաղաղապահները ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում կմասնակցեն «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 16–ից սեպտեմբերի 4-ը կայանալիք բազմազգ զորավարժությանը:
Զորավարժությանը մասնակցելու են նաև ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովենիայի և Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունները և փոխգործակցելիության մակարդակը:
Նշված զորավարժությանը որպես դիտորդ մասնակցելու նպատակով ս.թ. օգոստոսի 28-ին Գերմանիա կմեկնի ՀՀ ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *