ՌԴ Ռազմածովային ուժերի խումբը Միջերկրականում զորավարժություններ է անցկացրել

ՌԴ ՊՆ ներկայացուցիչը երեկ լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի Ռազմածովային ուժերի միջնավատորմային խումբը օգոստոսի 13-14-ը Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում հակաահաբեկչական զորավարժություններ է անցկացրել:
Միջնավատորմային խմբի կազմում ներառված են Հյուսիսային նավատորմի մեծ դեսանտային և Բալթյան նավատորմի պահակային նավերը:
ՊՆ ներկայացուցչի խոսքերով՝ նավերը շարժվում են դեպի Միջերկրականի արևմտյան հատվածը և չորեքշաբթի առավոտյան կլինեն իտալական Սարդինիա կղզու հարավարևելյան մասում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *