Նոյեմբերի 17-18-ին Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացնելու երկրի հյուսիս-արևելյան շրջաններում: Այս մասին, ըստ իրանական «ԻՍՆԱ» գործակալության, հայտնել է Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Փուրդաստանը:
Իրանցի զինվորականը հայտնել է, որ զորավարժությունն անցկացվելու է երկու փուլով, որոնցից առաջինը լինելու է պաշտպանական, երկրորդը՝ անվտանգային: Երկրորդ փուլի ժամանակ Իրանի զինուժը պայքարելու է միջնորդավորված հանդես եկող թշնամու դեմ:
Զորավարժությանը ներգրավված են լինելու ինչպես իրանական ցամաքային զորքերի զրահատանկային և հրետանային ստորաբաժանումներ, այնպես էլ կործանիչներ և անօդաչու թռչող սարքեր:
Նոյեմբերի 19-20-ին էլ մեկ այլ զորավարժություն անցկացնելու է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Բասիջ» («Կամավորական») ստորաբաժանումը: Զորավարժությունն անցկացվելու է Թեհրանից հարավ ընկած Ղոմ քաղաքում:
Զորավարժության ընթացքում ստուգվելու են «Բասիջի» ուժերի մարտական և դաշտային պատրաստությունը: Այս մասին իրանական «Ֆարս» գործակալությանը հայտնել է «Բասիջի» հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամեդ Ռեզա Նաղդին:
Pingback: Իրանի զինված ուժերը սկսել են երկօրյա զորավարժություն | Ռազմ.info
Pingback: Իրանում ավարտվել է զինված ուժերի զորավարժությունը | Ռազմ.info