Ադրբեջանում Բելառուսի նորանշանակ դեսպանը հանդիպել է պաշտպանական արդյունաբերության նախարարին

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ընդունել է այդ երկրում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենադի Ախրամովիչին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը ընդունել է Բելառուսի դեսպանին։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարը ընդունել է Բելառուսի դեսպանին։

Հաղորդագրությունում նշվում է, որ Յավեր Ջամալովը պաշտպանական արդյունաբերության նախարարության գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հայտնել Բելառուսի նորանշանակ դեսպանին և պատասխանել նրան հետաքրքրող հարցեցրին։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Նշենք, որ նորանշանակ դեսպանը Ադրբեջան է ժամանել դեռևս օգոստոսի 24-ին,  իսկ նախկին դեսպան Նիկոլայ Պասկեվիչը  նույն ամսին  ավարտել էր իր դիվանագիտական գործունեությունը։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *