Ադրբեջանի սահմանապահ պետծառայության ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել Աստանայում

Նոյեմբերի 11-ից 12-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ադրբեջանի սահմանապահ պետծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կայքում։

Ադրբեջանը մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։

Ադրբեջանը մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։

Նիստի ժամանակ քննարկվել են ԱՊՀ երկրների 2015-ի՝ սահմանային անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները, սահմանապահ ծառայությունների գործունեության արդյունքները, 2016-ին նախատեսված ծրագրերը և այլ հարցեր։

Ադրբեջանի պավիրակությունը երկկողմ հանդիպել է նաև ՌԴ-ի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի սահմանապահ գերատեսչությունների ներկայացուցիչներին։

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի և Ղազախստանի պատվիրակությունների հանդիպման ժամանակ քննարկվել են Կասպից ծովի հետ կապված խնդիրները, սահմանային անվտանգության, երկկողմանի համագործակցության կարգավիճակի և հեռանկարների հարցերը։

Հանդիպման արդյունքում արձանագրություն է ստորագրվել Ադրբեջանի և Ղազախստանի սահմանապահ մարմինների ղեկավարած պատվիրակությունների միջև։

One response to “Ադրբեջանի սահմանապահ պետծառայության ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել Աստանայում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *