Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 14 օգոստոսի. թարմացվող լրահոս

15:50 Չեչնիայի Շատոյ շրջանում Չեչնիայի ՆԳՆ աշխատակիցների կողմից օպերատիվ-որոնողական միջոցառումների իրականացման ժամանակ իրավապահ մարմինների և զինյալների միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով մեկ զինյալ է սպանվել: Զինված բախման հետևանքով ոստիկանության մեկ աշխատակից է վիրավորվել:
Այդ մասին հայտնում է Չեչնիայի ուժային կառույցի ներկայացուցիչը:
Վերջինիս խոսքերով՝ սպանվածը Գրոզնիի բնակիչ է: Նրա մոտ հայտնաբերվել է Կալաշնիկովի ավտոմատ և չորս լիցքավորված պահեստատուփ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Չեչնիայի Սունժենի շրջանում պայթեցվել էր Վորոնեժի մարզի Ներքին զորքերի վարչության մեքենան, ինչի հետևանքով ՕՄՕՆ-ի հինգ ծառայող էր վիրավորվել: Օգոստոսի 7-ին Չեչնիայի Վեդենի շրջանում իրավապահ մարմինների և զինյալների միջր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երկու ուժային էր վիրավորվել:

***

14:05 Դաղստանի Բույնակսկ քաղաքի Սայիդ Գաբիև փողոցում առավոտյան 8:00-ի սահմաններում պայթեցվել է ՌԴ ՆԳՆ՝ Բույնակսկի ժամանակավոր մեկուսարանի պետ՝ կապիտան Իբրահիմ Մամաևի մեքենան:
Այդ մասին հայտնում են Դաղստանի ՆԳ նախարարությունից:
Մամաևը ծանր վնասվածքներով տեղափոխվել է քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խումբը միջոցառումներ է իրականացնում չարագործների հայտնաբերման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ի գիշերը անհայտ անձինք Բույնակսկում մահափորձ էին կատարել Բույնակսկի քրեական հետախուզության պետ Օմար Դաուդովի նկատմամբ:
Օգոստոսի 2-ին Բույնակսկում պայթեցվել էր ոստիկանության կապիտան Ռուստամ Մագոմեդովի մեքենան: Հիվանդանոց տեղափոխված կապիտանը նույն օրը մահացել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *