ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի կապիտան է սպանվել

Երեկ ժամը 8:00-ի սահմաններում Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսեթիայի սահմանին՝ Ինգուշեթիայի Կանտիշևո բնակավայրից քիչ հեռու, անհայտ անձինք գնդակոծել են ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի ծառայողների «Կիա« մակնիշի մեքենան:
Ինչպես տեղեկացնում են Հյուսիսային Օսեթիայի ՆԳՆ մամլո ծառայությունից, գնդակոծության հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է իրավաբանական բաժնի պետ 29-ամյա կապիտան Անտոն Խաբալաևը: Ներքին զորքերի մեկ այլ ծառայող՝ կադրերի բաժնի պետ Եվգենի Ռեյները հիվանդանոց է տեղափոխվել:
Աշխատանքներ են տարվում հարձակումն իրագործած անձնանց հայտանբերման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *