Արցախի Ճարտար քաղաքում ՊԲ սպաների համար կառուցվում է 2 բազմաբնակարան շենք

Արցախի Ճարտար քաղաքի Նոր Ճարտար թաղամասում կառուցվում է երկու բազմաբնակարան շենք։ 14 հատ երկու սենյականոց և 10 հատ երեք սենյականոց բնակարանները տրամադրվելու են Պաշտպանության բանակի սպաներին։ Ծրագիրը Ֆինանսավորել է ռուսաստանաբնակ հայ բարերար Վլադիմիր Ավագյանը։ Արժեքը 1 մլրդ 100 մլն դրամ է։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութից։

ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասը

ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամասը

Աշխատանքների ակտիվ փուլը կսկսվի առաջիկա տարում, իսկ ավարտը նախատեսվում է 2017-ին։ Բնակելի շենքներն ապահոված են լինելու ժամանակակից ենթակառուցվածքներով, իսկ հարևանությամբ գործելու է մարզադաշտ։

Նշվում է, որ բարերար Վլադիմիր Ավագյանն առաջիկա 10 տարվա ընթացքում նախատեսում է 1000 բնակարան կառուցել Արցախում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին էլ Բակո Սահակյանն այցելել էր Պաշտպանության բանակի սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամաս և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։ Կառուցվող թաղամասում ընդհանուր առմամբ լինելու է երկու և երեք սենյականոց 171 բնակարան:

Բացի այդ, այս տարվա սկզբից բնակարաններ են տրամադրվել նաև ՀՀ ՊՆՀՕՊ զորամասերից մեկի և 5-րդ ԲԿ զորամասերից մեկի զինծառայողներին, ինչպես նաև Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողներին: Ընդհանուր առմամբ՝ 2015թ. ամբողջ ընթացքում ՀՀ ՊՆ-ն նախատեսում է զինծառայողների տրամադրել 130 բնակարան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *