Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսին աշխատանիքից ազատել է պաշտպանության նախարար ֆելդմարշալ Մուհամեդ Հուսեյն Թանթավիին (Field Marshal Mohamed Hussein Tantawi) և գեներալ-լեյտենանտ Սամի Անանին (Lt. Gen. Sami Anan): Պաշտպանության նախարար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Աբդել Ֆաթահ Սիսին (Lt. Gen. Abdel Fattah Sisi):
Մորսիի խոսնակը հերքեց լուրերը, որ գեներալները տնային կալանքի տակ են, ասելով որ երկուսն էլ գործելու են որպես նախագահի խորհրդատուներ: Գեներալներին պաշտոններից զրկելը ոմանք դիտում են որպես «թավշյա» հեղաշրջում:
«Դեմոկրատական ուսումնասիրությունների Իբն Խալդուն կենտրոն» կազմակերպության ղեկավար՝ Դալիա Զիադան վտանգ է տեսնում. «Մուբարաքը [նույնիսկ] իր հզորության գագաթնակետում միայնակ այսպիսի կտրուկ որոշումներ չէր կարող անել: Առաջ կար պետություն, որի դեմ կարելի էր ապստամբել, հիմա պետություն չկա, միայն Մորսին է և Մուսուլման եղբայրությունը»:
Ի դեպ, գործեր են հարուցվել ընդդեմ «Ալ Դուսթուր» անկախ օրաթերթի գլխավոր խմբագիր՝ Իսլամ Աֆիֆիի և հաղորդավար Թավֆիկ Օկաշայի դեմ: Նրանց մեղադրում են երկրի նախագահին և Մուսուլմանական Եղբայրությանը քննադատող և վարկաբեկող լուրեր հրատարկելու համար: Օկաշայի հաղորդումը փակվել է դատական գործի հարուցումից հետո: