Սիրիայի կառավարական բանակը պաշարումից դուրս է բերել Քվեյրիս ավիաբազան

Նոյեմբերի 10-ին Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները զինյալների դեմ իրականացված գործողությունների արդյունքում պաշարումից դուրս են բերել Հալեպ քաղաքից դեպի արևելք ընկած Քվեյրիս (Ռասին էլ-Աբոուդ) ավիաբազան, որը զինյալները պաշարել էին դեռևս 2013թ․։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական Sana լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ սիրիական կառավարական ուժերն ազատագրել են ավիաբազայից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շեյխ Ահմադ գյուղը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Հալեպի նահանգում սիրիական բանակի իրականացրած գործողությունների արդյունքում զինյալներից գրավվել էր նաև Հալեպ քաղաքը երկրի այլ մասերին կապող ճանապարհը, որն ունի ռազմավարական նշանակություն կառավարական ուժերի համար։

2 responses to “Սիրիայի կառավարական բանակը պաշարումից դուրս է բերել Քվեյրիս ավիաբազան

  1. Pingback: Սիրիայի բանակը կտրել է ԻՊ-ի կապը Թուրքիայի հետ Հալեպի հյուսիսում | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայի բանակը փորձում է կտրել Հալեպի մի մասը վերահսկող զինյալների մատակարարումը Թուրքիայից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *