Ադրբեջանցի զինծառայողն «ինքնասպան է եղել»՝ 3 անգամ կրակելով իր մեջքին

Նոյեմբերի 9-ին, օրվա երկրորդ կեսին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ 1996-ին ծնված և 2015-ի ապրիլին զորակոչված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուի (Siraclı Məhəmməd Malik oğlu) մահվան դեպքի առթիվ Ղազախի շրջանի զինդատախազությունն անցկացնում է հետաքննություն, հարուցվել է քրեական գործ։

Նկատենք, սակայն, որ Ադրբեջանի ՊՆ-ն միջադեպի մասին հայտնում է գրեթե մեկ օր անց այն բանից հետո, երբ տեղեկությունն այդ մասին արդեն իսկ լայն տարածում էր գտել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական լրատվամիջոցներում՝ այդ թվում Ռազմինֆոյի կայքում։

Սպանված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուն

Սպանված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուն

Ուշագրավ է, որ զինծառայողի մահվան հանգամանքների մասին, թեկուզ նախնական, որևէ տեղեկություն Ադրբեջանի ՊՆ-ն չի հաղորդում, մինչդեռ «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայության կայքում հրապարակվել են ուշագրավ որոշ տեղեկություններ դեպքի վերաբերյալ։

Կայքի հրապարակման մեջ նշված է, որ դեպքը գրանցվել է նոյեմբերի 7-ին` Թովուզի շրջանի Աղդամ բնակավայրի մոտ տեղակայված զորամասում։ Նույն օրը հարազատներին զանգահարել են զորամասից և հայտնել, որ Մեհեմմեդն ինքնասպան է եղել, սակայն, երբ մերձավորները գնացել են դիահերձարան և զննել նրա դին՝ տեսել են, որ նրա մեջքին կա հրազենային 3 վիրավորման հետք, ինչպես նաև կապտուկներ կրծքավանդակի ձախ մասում ու պարանոցի շրջանում։

Զինծառայողի մեջքի մասում հրազենային 3 վիրավորումը, տրամաբանորեն, բացառում է ինքնասպանության վարկածը, ինչը պնդում են նաև նրա մերձավորները և պահանջում համալիր փորձաքննության նշանակում։

Սպանված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուի հուղարկավորությունը

Սպանված զինծառայող Սիրաջլը Մեհեմմեդ Մալիք օղլուի հուղարկավորությունը

2 responses to “Ադրբեջանցի զինծառայողն «ինքնասպան է եղել»՝ 3 անգամ կրակելով իր մեջքին

  1. Pingback: [Լրացված] Չհայտարարված ևս մեկ կորուստ Ադրբեջանի բանակում | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի նոյեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *