Դաղստանում սպանվել է Մախաչկալայի զինված խմբավորման պարագլուխը

Նոյեմբերի 7-ին Դաղստանում Նովիյ Խուշետ ավանում սպանվել էին երկաթգծային կայարանում աշխատող 2 աշխատակից։ Դրանից հետո Մախաչկալայի Լենինսկի շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել՝ զինյալներին հայտնաբերելու և վնասազերծելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը։

ՌԴ ուժայիններ

ՌԴ ուժայիններ

Ակտիվ գործողությունների ժամանակ փոխհրաձգության ընթացքում սպանվել է Աբդուլհամիդ Աբդուլխալիկովը, ում կասկածում էին վերոնշյալ աշխատակիցների սպանության մեջ։

Ինչպես հայտնում են Դաղստանի ուժային կառույցները, 1973 թվականին ծնված Աբդուլխալիկովը հետախուզման մեջ էր։ Ավելի ուշ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը հայտարարել էր, որ Աբդուլհամիդ Աբդուլխալիկովը ղեկավարել է Մախաչկալայի զինված խմբավորումը։ Վերջինիս վերաբերյալ դեռևս լրացուցիչ տվյալներ չեն հայտնում։

Տեղեկացնենք նաև, որ նույն օրը հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր հայտարարվել է նաև Դաղստանի Կարաբուդախքենդսկի շրջանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *