Ադրբեջանի ՊՆ. հայ-ադրբեջանական սահմանն անցնելիս ձերբակալվել է ՀՀ քաղաքացի

Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում ադրբեջանցի զինծառայողները, ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության, ձերբակալել են հայկական կողմից Ադրբեջան անցած, ՀՀ Նոյեմբերյանի շրջանի բնակչուհի Լուսինե Ղուկասի Աբովյանին (ծնված 1942 թվականին):

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից Ռազմինֆոյին հայտնեցին, որ քաղաքացու անվան մեջ սխալ կա, և որ Կոթիի (մոտ է Նոյեմբերյանին) բնակչուհի Լուսինե Նորիկի Աբովյանը երեկվանից՝ նոյեմբերի 8-ից, անհայտ կորած է համարվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *