Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ին միանալ պատրաստվող 14 ադրբեջանցի

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանության իրականացրած հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 38 օտարերկրացի, այդ թվում՝ 14 ադրբեջանցի, ովքեր փորձում էին հատել թուրք-սիրիական սահմանը և միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր թյուրք» լրատվական կայքը։

Գործողությունն իրականացվել է Ադանայի Բահչեշեհիր թաղամասում։ Ձերբակալվածներից 10-ը կին է, 15-ը՝ երեխա։ Վերջիններս թվում են 7 ինդոնեզացի, 5-ական քաղաքացի Ղրղզստանից և Իրաքից, 2 հոգի Տաջիկստանից և 1-ական քաղաքացի Իրանից և Աֆղանստանից։ Ձերբակալված են նաև վերոնշյալ 38 անձնաց օգնած Թուրքիայի 2 քաղաքացիները, ովքեր աջակցել են վերջիններիս հասնել Ադանա։

Ավելացնենք, որ Թուրքիան ներկայում «Իսլամական պետությանը» միանալ ցանկացողների համար հիմնական տարանցիկ ուղիներից է: Այստեղով ամբողջ աշխարհից ժամանող օտարեկրացիներն անցնում են Սիրիա, որտեղ էլ միանում են ահաբեկչական խմբավորմանը:

Թուրքիան տարբեր պաշտոնական մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ Իրաքի և Սիրիայի հետ ունենալով երկար սահման՝ չի կարող ամբողջությամբ վերահսկել այդ տարանցիկ ուղիները, որոնցով իսլամիստները Թուրքիայից անցնում են սահմանը և միանում «Իսլամական պետությանը»:

2 responses to “Թուրքիայում ձերբակալվել է ԻՊ-ին միանալ պատրաստվող 14 ադրբեջանցի

  1. Pingback: Թուրքիայում ԻՊ անդամների են ձերբակալել, այդ թվում՝ Ադրբեջանից և Իրանից | Ռազմ.info

  2. Pingback: Ահաբեկչական կառույցների անդամակցելու համար Ադրբեջանը 58 անձի զրկել է քաղաքացիությունից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *