Արագ արձագանքման հավաքական ուժերը «Ռուբեժ-2012» զորավարժությունների շրջանակում հակաահաբեկչական վարժանքեր են իրականացրել։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք (հղում՝ ) Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում ընթանում են արագ արձագանքման հավաքական ուժերի «Ռուբեժ-2012» զորավարժությունները։ Զորավարժությունների ժամանակ հակաահաբեկչական վարժանքներ են իրականացվել պայմանական զինյալների, ինչպես նաև վերջիններիս նյութատեխնիկական բազայի հայտնաբերման և վնասազերծման ուղղությամբ:
Այդ մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար գենարալ-գնդապետ Վալերի Գերասիմովը:

Հակաահաբեկչական վարժանքերին մասնակցել են Ղրղըզստանի և Տաջիկստանի ԶՈՒ լեռնահրաձգային և լեռնային դեսանտագրոհային վաշտեր, ՌԴ ԶՈՒ մոտոհրաձգային գումարտակ, Տ-72Բ տանկային վաշտ, “Նոնա-ՍՎԿ” ԻՀՀ հրետանային մարտկոց, 2Ս3 “Ակացիա” ԻՀՀ դիվիզիոն, Մի-24 և Մի-8 վեց ուղղաթիռներ, ինչպես նաև չորս Սու-24 ինքնաթիռ:

Նշենք, որ Կենտրոնական Ասիայի Արագ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ձևավորվել են 2001 թվականի մայիսի 25-ին, ՀԱՊԿ ԶՈՒ հիմքն են:
Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներառված են Տաջիկստանում ռուսական ռազմաբազան, Ղրղըզստանի Կանտ քաղաքում գտնվող ռուսական ավիացիոն ուժերը, ինչպես նաև ղրղըզական, տաջկական ու ղազախական գումարտակներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *