Նոյեմբերի 5-ին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի համեմատաբար վերջերս շահագործման հանձնված գլխավոր ռազմակայանում, որտեղ ծանոթացել են ծառայության կազմակերպմանն ու ռազմակայանի գործունեությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ այցի շրջանակներում ռազական կցորդները հանդիպել են ՌԾՈւ ռազմակայանի հրամանատարությանը, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանենրը, ինչպես նաև ծանոթացել ռազմակայանի կազմը համալրող ռազմանավերին, դրանցում ծառայություն իրականացնող զինծառայողներին և նրանց կենցաղային պայմաններին։
Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի նոր ռազմակայանը տեղակայված է Գարադաղի շրջանում։ Այն շահագործման է հանձնվել 2015-ի հունիսի 25-ին։