Պետդեպարտամենտը հաստատել է Պարսից ծոցում ՀՀՊ միասնական համակարգի ստեղծման՝ ԱՄՆ ծրագիրը

ԱՄՆ-ը կշարունակի հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի ձևավորմանն ու Պարսից ծոցում իր դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը:
Երեկ Ամերիկյան New York Times թերթը գրել էր, որ ԱՄՆ-ը մի շարք արաբական պետությունների հետ ակտիվացրել է ջանքերը տարածաշրջանում ՀՀՊ համակարգերի ստեղծման գործում, ինչի նպատակը տարածաշրջանի ածխաջրածնային հանքավայրերի և ինֆրակառույցների պաշտպանությունն է Իրանից եկող հրթիռային վտանգից:
Տարածաշրջանում կտեղադրվեն արագ հայտնաբերման ամերիկյան ռադարներ, հրթիռներ, ինչպես նաև միասնական ինֆորմացիոն կենտրոն: ՀՀՊ համակարգը կներառի նաև Aegis զենիթահրթիռային համակարգերով զինված նավեր ամերիկյան ռազմածովային ուժերի կազմից:
Ըստ New York Times-ի՝ Պենտագոնը Պարսից ծոցի երկրներին արդեն իսկ տրամադրել է մի քանի միլիարդ դոլարի հասնող զինամթերք, սարքավորումներ և նյութեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *