Աֆղանստանի Հելմանդ նահանգում աֆղան ոստիկանի համազգեսով մի զինյալ կրակել է երեք ամերիկացի զինվորների վրա և սպանել նրանց։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական խոսնակ մայոր Լորի Հոդջը:
Միջադեպից կապակցությամբ «Թալիբանի» խոսնակ Քարի Յուսեֆ Ահմեդին հայտարարել է, որ հարձակվողը Հելմանդ նահանգի ոստիկան է՝ Ասադուլահ անունով, և որ հարձակումից հետո նա միացել է «Թալիբանին»:
Վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է, երբ աֆղան ոստիկաները հարձակվում են կոալիցիայի զորքերի վրա:
Երեքշաբթի օրը աֆղան ոստիկանների համազգեստով երկու զինյալ արևելյան Պակթիա նահանգում սպանել էին ամերիկացի մի զինվորի և ևս երկուսին վիրավորել: Իսկ հինգշաբթի՝ երկու աֆղան զինվորներ կրակել էին ՆԱՏՕ զինվորների վրա: Միջազգային զինված ուժերի կողմից զոհվածներ չեն եղել, նրանց պատասխան կրակից սպանվել է հարձակվողներից մեկը:
Ըստ «Ասոշիեյթիդ պրես» գործակալության տվյալների՝ այս տարի այդ տիպի միջադեպերից կոալիցիայի արդեն 30 զինվոր է զոհվել: Անցած տարի գրանցվել է նմանատիպ հարձակումների 11 դեպք, որոնց պատճառով զոհվել է 20 զինծառայող, իսկ 2007 և 2008 թթ եղել է ընդամենը 4 հարձակում և 4 զոհ: