Իրադրությունը Սիրիայում, 10 օգոստոսի. թարմացվող լրահոս

17:34 Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Վիլյամ Հագը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «Սիրիայի ազատ բանակ» ապստամբ կազմակերպությանը տրամադրելու է £5 միլիոն ֆունտ ստերլինգի ոչ ռազմական օգնություն: Ապստամբներին նախատեսվում է մատակարարել զրահաբաճկոններ, բժշկական և կապի միջոցներ:

Հագը հաստատել է, որ Բրիտանիան շփվում է «Սիրիայի ազատ բանակի» քաղաքական թևի հետ, բայց ընդգծել է, որ ռազմական խորհրդատվություն կամ զենք չի տրամադրում: Խոսելով զենք չմատակարարելու որոշման մասին, նա նշել է, որ «չի կարելի վստահ լինել, թե այդ զենքն ինչպես կօգտագործվի, իսկ ընդդիմության կողմից իրագործած վայրագությունների մասին լուրեր եղել են»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *