Զաքիր Հասանովը եղել է Ղազախստանի ԶՈւ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում

Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ղազախստան այցի շրջանակներում Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը եղել է այդ երկրի զինված ուժերի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատության իմիտացիոն մոդելավորման կենտրոնում, ուսումնական լսարաններում ու ամբիոններում։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Զաքիր Հասանովը Ղազախստանի ռազմական ուսումնական հաստատությունում

Զաքիր Հասանովը Ղազախստանի ռազմական ուսումնական հաստատությունում

Հասանովը հետաքրքրվել է ուսումնական հաստատության կրթական գործընթացով։ Քննարկվել են Ադրբեջանի ու Ղազախստանի միջև ռազմական համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվել է համատեղ տարբեր թեմաներով սեմինարներ, դասընթացներ և նմանատիպ այլ միջոցառումներ անցկացնելու նպատակահարմարությունը։

Հիշեցնենք, որ Հասանովի այցը Ղազախստան մեկնարկել է նոյեմբերի 3-ին և ավարտվելու է այսօր՝ նոյեմբերի 5-ին։ Այս ընթացքում Հասանովը հանդիպել է նաև Ղազախստանի ՊՆ ղեկավար  Իմանգալի Թասմագամբեթովին, ինչպես նաև երկրի վարչապետ Քերիմ Մեսիմովին։

One response to “Զաքիր Հասանովը եղել է Ղազախստանի ԶՈւ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *