Ռուսական Կոմերսանտ թերթի տեղեկություններով՝ ՌԴ կառավարությունը որոշել է Իրանի միջուկային խնդրի հարցում ավելի խիստ դիրքորոշում որդեգրել Իրանի նկատմամբ, եթե վերջինս ետ չվերցնի Ռուսաստանի դեմ դատական հայցը։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ում դիվանագետներին արդեն իսկ ցուցում է տրվել Իրանի հետ բանակցություններում հանդես գալ հենց այդ դիրքերից:
Իրանը դիմել էր միջազգային արբիտրաժային դատարան՝ փոխհատուցում պահանջելով Ռուսաստանից Ս-300ԶՀՀ վաճառքի գործարքից հրաժարվելու համար։ Փոխհատուցման գումարը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար, որից, սակայն, ըստ Ռուսաստանում Իրանի դեսպանի, Իրանը պահանջել է միայն 900-ը, իսկ մնացածը դատարանն է ավելացրել։
Այս ֆոնին՝ Իրանի Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իրանը մտադիր է ատոմային էլեկտրակայանների կառուցման գործում շարունակել համագործակցությունը ռուսական կողմի հետ:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Ռուսաստանի և Իրանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ռուսական կողմը պարտավորվում էր Իրանին Ս-300ՊՄՈՒ-2 համակարգերի հինգ դիվիզոն տրամադրել: Սակայն 2010 թվականի սեպտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրեց հրամանագիր «ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ 2010 թվականի հունիսի 9-ին ընդունած 1929-րդ բանաձևի կատարումն ապահովող միջոցառումների մասին», որով արգելվում էր Իրանին ժամանակակից ռուսական զինամթերքի, այդ թվում Ս-300-ների տրամադրումը: Արդյունքում Ռուսաստանը Իրանին վերադարձրեց 167 մլն դոլարի կանխավճարը:
-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող