ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի (ՌԶՈւ) հրամանատարությունը ամերիկյան ավիաշինարարական Boeing կոնցեռնի հետ պայմանագիր է կնքել ծովափնյա պարեկային P-8A Poseidon-ի երկրորդ խմբաքանակի փոքրածավալ արտադրւթյան մասին: Այդ մասին հայտնում է Defense Aerospace-ը:
Համաձայն պայմանագրի՝ ՌԶՈւ-ն կստանա յոթ նոր ինքնաթիռ, որոնց գինը կազմել է 1,4 մլրդ դոլար: Ինչպես սպասվում է, մինչը 2013 թվականի հունվար կառաքվեն բոլոր P-8A ինքնաթիռները:
Poseidon-ի առաջին խմբաքանակը (6 հատ) ամերիկյան զինվորականները պատվիրել են 2011 թվականի հունվարի վերջին : Այդ գործարքի արժեքը կազմել է 1,53 մլրդ դոլար: Համաձայն պայմանագրի՝ այդ պարեկային ինքնաթիռների առաքումը պետք է ավարտվի 2013 թվականին: ԱՄՆ-ի ՌԾՈւ մտադիր են սպառազինվեն P-8A-ով: Ընդհանուր առմամբ ամերիկյան նավատորմը մտադիր է գնել 117 Poseidon ինքնաթիռ: Նրանք պետք է փոխարինեն P-3C Orion-ներին:
P-8A ստեղծված է մարդատար Boeing 737-800-ի հիմքերի վրա:
“P-8A Poseidon”
- Անձնակազմ՝ 9 մարդ (2 օդաչու, 7 օպերատոր)
- Բեռնամբարձությունը` 12,83 մ
- Երկարությունը՝ 39,47 մ
- Բարձրությունը՝ 12,83 մ
- Թևերի բացվածքը՝ 35,72 մ
- Դատարկ սարքի զանգվածը` 62 730 կգ
- Առավելագույն թռիչքային զանգվածը` 85 370 կգ
- Առավելագույն արագությունը` 907 կմ/ժ
- Որոնման ռեժիմը` 333 կմ/ժ 60 մ բարձրության վրա
- Մարտական շառավիղը` 3700 կմ
- Գործնական առաստաղը՝ 12 500 մ