Նիդերլանդների պաշտպանության նախարարությունում հանդիպել են Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Նիդերլանդների զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ Թոմ Միդենդորփը (Tom Middendorp)։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։Այս մասին նոյեմբերի 4-ին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Նիդերլանդները Վրաստանի պաշտպանական համակարգում բարեփոխումների հարցում էական դեր են ունեցել։ Հոլանդացի փորձագետները օգնել են վրաստանյան կողմին ռեսուրսների պլանավորման և կառավարման հարցերում»։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև բժշկական և ռազմական կրթության ոլորտում փորձի փոխանակման հարցեր, ինչպես նաև վիրավոր զինծառայողների վերականգմանն ու նրանց հոգեբանական աջակցությանն ուղղված հարցել։ Կապանաձեն այցի ժամանակ այցելել է նաև Նիդերլանդների զինված ուժերի հատուկ գործողության ուժերի բազան, որտեղ հյուրերի համար ցուցադրական վարժանքներ են կատարել։
Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info