Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, նոյեմբերի 5

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։08-ի դրությամբ սպանվել է PKK-ի 31 զինյալ, հանձնվել է PKK-ի 10 զինյալ, ձերբակալվել է 2 քաղաքացիական: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի 10 զինյալ։

Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 31 զինյալ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Դիջլե գավառի 22 շրջաններում պարետային ժամ է հայտարարվել։

Էլազիղում պարետային ժամ է։ Նկարը՝ IMCTV լրատվական կայքի

Էլազիղում պարետային ժամ է։ Նկարը՝ IMCTV լրատվական կայքի

IMCTV․ Թուրքիայի հարավարևելյան Էլազիղ նահանգի Ալըջաք գավառի մի շարք թաղամասերում պարետային ժամ է հայտարարվել։

PKK-ի զինյալների առգրավված անձնական օգտագործման իրերը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

PKK-ի զինյալներից առգրավված անձնական օգտագործման իրերը։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է PKK—ի զինյալների երեք ապաստարան։ Առգրավվել են զինյալների անձնական օգտագործման իրերն ու 580 միավոր «Կալաշնիկովի» ինքնաձիգ։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Իդիլ գավառում անվտանգության ուժերը կրակել են գավառի թաղամասերից մեկի ճանապարհին բարիկադներ տեղադրած PKK-ի զինյալների վրա։ Զինյալները ևս կրակել են և ինքնաշեն նռնակ նետել ոստիկանների ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց վերջիններս հետ են քաշվել։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Քըզըլթեփե գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մեկ տանկիստ՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

Քարաբյուք ձերբակալված YDG-H-ի անդամ ուսանողուհին։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Քարաբյուքում ձերբակալված YDG-H-ի անդամ ուսանողուհին։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի հյուսիսային Քարաբյուք նահանգում PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու կասկածանքով բերման ենթարկված 20 ուսանողներից մեկը ձերբակալվել է։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Նանե Մանասյանը, Սոնա Սուքիասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *