Սիրիայի կառավարական ուժերը նոյեմբերի 4-ին գրավել են պաշարման մեջ գտնվող Հալեպ քաղաքը արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհը, փոխանցում է Sana լրատվական գործակալությունը։ Լուրը հաստատել են նաև միջազգային լրատվական գործակալությունները:
Սիրիական բանակի ուժերը «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին մարդկային և նյութական կորուստներ պատճառելով՝ նրանցից գրավել են Հալեպը—Խանասեր—Իսրիյա—Էլ-Սալամիյա բնակավայրերը միմյանց կապող ճանապարհը, որով Հալեպը փաստացի դուրս է եկել շրջափակումից, և հնարավոր է դարձել կապ հաստատել քաղաքի կառավարական ուժերի հետ։
Sana-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհն անվտանգ է դարձել սիրիական բանակի անցկացրած ականազերծումից հետո։ Այն նոյեմբերի 5-ից բաց կլինի քաղաքացիան բնակչության համար։
Դրանից բացի՝ Սիրիայի կառավարական ուժերը Հալեպի նահանգի հարավում մի շարք ռազմական գործողություններ են իրականացրել։ Sana-ի փոխանցմամբ՝ զինյալները սոցիալական ցանցերում հաղորդագրություն են տարածել, ըստ որի՝ կառավարական ուժերի անցկացրած գործողությունների ընթացքում ոչնչացվել է 42 զինյալ, որոնց թվում են նաև վերջիններիս չորս պարագլուխներ:
Pingback: Սիրիայի կառավարական բանակը գրավել է Քվեյրիս ավիաբազան | Ռազմ.info
Pingback: Սիրիայի բանակը փորձում է կտրել Հալեպի մի մասը վերահսկող զինյալների մատակարարումը Թուրքիայից | Ռազմ.info
Pingback: Սիրիայի բանակը կտրել է ԻՊ-ի կապը Թուրքիայի հետ Հալեպի հյուսիսում | Ռազմ.info