Առաջին անգամ հայտնի է դարձել ՌԴ օդուժի կողմից Սիրիայում ԿԱԲ-1500 ավիառումբի կիրառման մասին

Սիրիայում մարտական առաքելություն իրականացնող ռուսաստայան օդուժի ռմբակոծիչներն ահաբեկիչների՝ Լաթաքիա քաղաքի հարևանությամբ տեղակայված դիրքերի ռմբակոծման համար կիրառել են ԿԱԲ-1500 ուղղուրդվող ավիառումբը։ Այս մասին ՌԴ ռազմատիեզերական ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը հոկտեմբերի 31-ին հայտնել է ռւոսաստանյան «ՌԻԱ» գործակալությանը։

«ԿԱԲ-1500» ավիառումբ

«ԿԱԲ-1500» ավիառումբ

Հրապարակման մեջ նշվում է, որ երկու միավոր ԿԱԲ-1500 (ռուս.՝ КАБ-1500, корректируемая авиационная бомба, масса: 1500 кг) ավիառումբերը նետվել են Սու-34 ռմբակոծիչից, որին այդ առաջադրանքի ժամանակ օդային աջակցություն է ցուցաբերել Սու-30ՍՄ կործանիչը։ Նկատենք, որ 2015-ի սեպտեմբերի 30-ից ի վեր, երբ ռուսաստանյան օդուժը սկսեց զինյալների դիրքերի ռմբակոծումը Սիրիայի տարածքում, սա առաջին դեպքն է, երբ հայտնի է դառնում բարձր աստիճանի խոցման ԿԱԲ-1500 ավիառումբի կիրառման մասին։

Նշենք, որ ԿԱԲ-1500-ը դեպի թիրախն է ուղղորդվում լազերային նշանառության միջոցով։ Այն օգտագործվում հիմնականում ստորգետնյա ամրացված թիրախների խոցման համար՝ կարողանալով ներթափանցել մինչև 20 մետր խորություն և ճեղքել մինչև 3 մետր հաստության երկաթբետոնե ամրաշինական կառույցները՝ բունկերները։

Հավելենք նաև, որ դատելով վերջին ամսում «Հմեյմիմ» ավիաբազայում արված և համացանցում տարածված լուսանկարներից ու տեսանյութերից, Սիրիայում կռվող զինյալների դիրքերի ռմբակոծման համար ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքաթիռներն օգտագործում են նաև մեծ քանակությամբ ՕՖԱԲ-250 (ОФАБ-250, осколочно-фугасная авиационная бомба, масса: 250 кг) ավիառումբեր, որոնք այս պահին, օգտագործվող հարվածային հիմնական միջոցն են Սիրիայի տարածքում։

«Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկները ԿԱԲ-500Ս ավիացիոն ռումբը Սու-34 ռմբակոծիչի վրա ամրացնելիս

«Հմեյմիմ» ավիաբազայի տեխնիկները ԿԱԲ-500Ս ավիացիոն ռումբը Սու-34 ռմբակոծիչի վրա ամրացնելիս

ՕՖԱԲ-250-ով ռմբակոծումն իրականացնում են հիմնականում ՍՈւ-24Մ ճակատային ռմբակոծիչները, ինչպես նաև Սու-25 գրոհիչները։ Համեմատաբար ավելի հազվադեպ օգտագործվում են նաև ԿԱԲ-500Ս (КАБ-500, корректируемая авиационная бомба, масса: 500 кг) ուղղորդվող ռումբերը, որոնք հիմնականում նկատվել են ամրակցված ժամանակակից Սու-34 ռմբակոծիչներին։

Իսլամիստ զինյալների ստորգետնյա բունկերներների, ինչպես նաև բետոնապատ ամրաշինական այլ կառույցների խոցման համար ռուսաստանյան օդուժն օգտագործում է ԲԵՏԱԲ-500 (БЕТАБ-500, бетонобойная авиационная бомба, масса: 500 кг) ավիացիոն ռումբերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *