Ադրբեջանցի զինվորը սպանել է իր ծառայակցին(թարմացված)

Ադրբեջանի բանակում սպանության հերթական դեպքն է գրանցվել: Շամխորի կորպուսի` Ղազախի շրջանում տեղակայված զորամասում զինվորներից մեկը զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է իր ծառայակցի ուղղությամբ: Վերջինս ստացած վնասվածքներից մահացել է:
Սպանվածը Բախրուզ Սեյդուլա օղլու Ռահիմովն է:

Իսկ ադրբեջանական իրավապաշտպան haqqin.az կայքը հաղորդում է, որ Ադրբեջանի բանակում այսօր մահվան երկու դեպք է գրանցվել, մեկը Ղազախում, մյուսը՝ Լենկորանում։ Զոհվածների անուններն առայժմ չեն նշվում, բայց հավանական է, որ Ղազախում սպանվածը վերոհիշյալ Բախրուզ Սեյդուլա օղլու Ռահիմովն է

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *