Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 20:27-ի դրությամբ սպանվել է 2 ուժային, 9 զինյալ, 4 քաղաքացիական, վիրավորվել է 3 ուժային, ձերբակալվել է 45 քաղաքացիական, PKK-ի 2 զինյալ, HDP-ի 7 անդամ, հանձնվել է PKK-ի 1 զինյալ: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:
Սյուզջու. Թուրքիայում ձերբակալվել են Nokta թերթի գլխավոր խմբագիրներ Ջեվհերի Գյուվենը և Մուրաթ Չափանը: Ձերբակալության պատճառը նոյեմբերի 2-ին լույս տեսած Nokta թերթի հերթական համարի նկարն է, որտեղ գրված է եղել՝ «Նոյեմբերի 2՝ կիրակի. Թուրքիայում ներքին պատերազմի սկիզբը»: Հիշեցնենք, որ նույն թերթը հրապարակել էր մի նկար, որտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանը սելֆի է անում զինվորի թաղման ժամանակ: Այդ ժամանակ ևս եղել էին ձերբակալություններ, թերթի այդ համարը հավաքել էին:
Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա, Յուքսեքովա և Շեմդինլի գավառները PKK-ի զինյալների դեմ գործողություններ իրականացնելու, բնակչության անվտանգությունը ապահովելու համար նոյեմբերի 5-19-ը հայտարարվել են անտանգության հատուկ գոտիներ:
Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում PKK-ի զինյալները այրել են Չըղլը գյուղ հաց տեղափոխող մեքենա: Զոհեր և վիրավորներ ճկան, մեքենան ամբողջությամբ շարքից հանվել է: PKK-ի զինյալներին ձերբակալելու համար ձեռնարկվել են հատուկ գործողություններ:
Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիրի նահանգի Սիլվան գավառում հայտարարված պարետային ժամից հետո PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողությունների ժամանակ վիրավորվել և հոսպիտալացվել է հատուկ նշանակության ջոկատի 1 ոստիկան :
Անադոլու. Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե և Հանի գավառներում այսօր՝ ժամը 17.00-ից, PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություններ իրականացնելու համար հայտարարվել է պարետային ժամ:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք. Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողությունների ժամանակ սպանվել է 2 ուժային, ևս 1-ը վիրավորվել է:
Իհլաս․ Թուրքիայի հարվարևելյան Մարդին նահանգում՝ դեպի Դիարբեքիր տանող ճանապարհին, անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի մեկ զինյալ։
Միլիեթ․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում ևս մեկ քաղաքացիական է սպանվել։
Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայք․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառի Դաղլըջա շրջանում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի 4 զինյալ։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք։
Աքշամ․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում PKK-ի զինյալների դեմ անվտանգության ուժերի հատուկ գործողության ընթացքում սպանվել է մեկ ավագ սերժանտ։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի 5 շրջաններ 15 օր տևողությամբ «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել։
Իհլաս. Թուրքիայի հարավարևելյան Ադանա նահանգի համանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 7 անդամ՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։
Իհլաս․ Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Դիգոր գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է երեք քաղաքացիական՝ PKK-ի քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով։
Իհլաս․ Թուրքիայի արևելյան Կարս նահանգի համանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել են PKK-ի զինյալների իրերը։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում սպանվել է մեկ զինյալ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում PKK-ի զինյալների բեռնատար է խուզարկվել։ Առգրավվել են զինյալների կենցաղային իրերը։
Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի համանուն գավառում անվտանգության ուժերի և PKK-ի զինյալների բախման արդյունքում սպանվել է մեկ զինյալ, ևս մեկը՝ ձերբակալվել։
Դողան․ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում 15 քաղաքացիական է ձերբակալվել՝ PKK-ի երիտասրդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու մեղադրանքով։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի համանուն գավառի Բիչեր թաղամասում պայթյուն է եղել, որին հաջորդել են նաև կրակոցներ։
Դողան․ Թուրքիայի արևմտյան Քըրքլարելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 16 քաղաքացիական՝ PKK-ի քարոզչությամբ զբաղվելու մեղադրանքով։
Դողան․ Թուրքիայի հարավարեևլյան Թունջելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի մեկ զինյալ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ նահանգի համանուն քաղաքում անհայտ անձինք կրակել են անվտանգության ուժերի ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո զինյալներից մեկը փախուստի է դիմել, մյուսը՝ սպանվել, մեկ ոստիկան վիրավորվել է։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի մեկ զինյալ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Մազըդաղը և Նուսայբին գավառներում անվտանգության ուժերի ատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանների կուսակցության» (DBP) պատգամավոր և 11 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Էրգանի գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում հայտանբերվել և ոչնչացվել է PKK-ի զինյալների մեկ ապաստարան։ Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, զինամթերք, 1 կգ C4 տեսակի պայթուցիկ նյութ, մի շարք փաստաթղթեր։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում PKK-ի զինյալները հարձակվել են անվտանգության ուժերի վրա, այն պահին, երբ վերջիններս քանդում էին զինյալների փորած խրամատները։ Արդյունքում սպանվել է 2 քաղաքացիական և 2 զինյալ։
Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Հանի գավառում՝ Դիարբեքիր-Բինգյոլ ճանապարհին, թմրադեղերի ոչնչացման հատուկ գործողությունից վերադարձող անվտանգության ուժերի անցնելու պահին պայթել է PKK-ի զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը։ Զոհեր և վիրավորներ չկան։
Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։
Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:
Լրահոսը թարմացնում են Նանե Մանասյանը, Սոնա Սուքիասյանը, Անահիտ Չալիկյանը