Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպմանն Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին
Քննարկումների ընթացքում կարևորվել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը, և ընդգծվել Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում ակտիվ երկխոսության շարունակականության անհրաժեշտությունը: