Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 30

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14։48-ի դրությամբ սպանվել է PKK-ի 1 զինյալ, վիրավորվել է 10 ուժային, PKK-ի 3 զինյալ, ձերբակալվել է PKK-ի 2 անդամ, 32 քաղաքացիական, հանձնվել է PKK-ի 2 զինյալ։  Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:

YDG-H-ի անդամ լինելու կասկածանքով 22 մարդ է ձերբակալվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

YDG-H-ի անդամ լինելու կասկածանքով 22 մարդ է ձերբակալվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Մերսին նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 22 քաղաքացիական՝ PKK-ի երիտասրդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու մեղադրանքով։


Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի երկու զինյալ։ Երկու տարվա ընթացքում ուժայիններին հանձնված զինյալների թիվը հասել է 989-ի։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երկու կին անդամ և ևս երկու կին կասկածյալ։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում սպանվել է PKK-ի մեկ զինյալ։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Էրզրում նահանգի Քարաչոբան գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում՝ PKK-ի զինյալների հետ համգործակցության մեղադրանքով բերման ենթարկված 2 կասկածյալները ձերբակալվել են։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Էլազիղ նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում՝ PKK-ի զինյալների հետ համգործակցության մեղադրանքով բերման ենթարկված 12 կասկածյալներից երեքը ձերբակալվել են։

Հատուկ գործողություն Հաքքարիում։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Հատուկ գործողություն Հաքքարիում։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի համանուն գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է PKK-ի երեք զինյալ։

PKK-ի զինյալներից առգրավված դիպուկահար հրացան։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

PKK-ի զինյալներից առգրավված դիպուկահար հրացան։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Սարիղամիշ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում առգրավվել է PKK-ի զինյալների 12․7 մմ տրամաչափի դիպուկահար հրացան։


Դողան․ Թուրքիայի Իզմիր նահանգի համանուն քաղաքում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է մայիսի 1-ի տոնակատարություններին ոստիկանների վրա քարերով հարձակված և PKK-ի ղեկավար Աբդուլլահ Օջալանի կարգախոսները վանկարկած մեկ քաղաքացիական։

Ոստիկանական զրհապատ մեքենա է շրջվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Ոստիկանական զրհապատ մեքենա է շրջվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում ոստիկանական զրհապատ մեքենա է շրջվել։ Վիրավորվել է 8 ուժային։

Լքված մեքենայի մեջ զենք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Լքված մեքենայի մեջ զենք և պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել։ Նկարը՝ Դողան լրատվական գործակալության

Դողան․ Թուրքիայի Գազիանթեփ նահանգի Նիզիփ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում լքված քաղաքացիական մեքենայի մեջ հայտնաբերվել է որոշ քանակությամբ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր։


Իհլաս․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) չի համարում քաղաքական կառույց, և որ այն ահաբեչական կառույց է։ Նա մեղադրել է PYD-ին երկրում իրականացվող ահաբեկչական գործողությունների համար։

Այս իրադարձությունների մեջ կա և՛ PKK-ի, և՛ DHKP-C-ի, և՛ ԻՊ-ի, և՛ PYD-ի, և՛ YPG-ի ներգրավվածությունը։ Եթե ուշադիր լինեք, կհամոզվեք, որ բոլոր այս իրադարձությունները համատեղ են իրականացվում։


Իհլաս․ Թուրքիայի Իզմիր նահանգի Բորնովա գավառում պարեկություն իրականացնող երկու ուժային է վիրավորվել՝ կասկածելի մի մեքենայի հետևելու ընթացքում։ Ուժայիններին մեքենան կանգնեցնել հաջողվել է միայն ճանապարհը փակելուց հետո։ Երկու քաղաքացիական ձերբակալվել է։

Իհլաս․ Թուրքիայի վարչապետ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, խնդրել է ընտրողներին այնպես քվեարկել, որ ԱԶԿ-ն մյուս կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտության առջև չկանգնի։

Մենք բոլորս ուզում ենք հասնել միահեծան իշխանության։ ԱԶԿ-ի ամբողջական ներկայացումն այս ընտրությունների հիմնական առանցքն է, ինչպես նաև նախորդ ընտրությունների առանցքն էր, HDP-ի՝ պատնեշը հաղթահարելու խնդիրն էր։ Թե որքան ձայն կհավաքի այս ընտրություններում CHP-ն, պարզ է․ այն Թուրքիայի քաղաքականության մեջ իրավիճակ փոխելու գործում որևէ դեր չունի, նույնը վերաբերում է HDP-ին և MHP-ին։


Իհլաս․ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի ոստիկանությունն ահազանգ է ստացել կենտրոնական ավտոկայարանի մուտքի մոտ տեղադրված պայթուցիկ սարքի մասին։ Դեպքի վայրում ոստիկանները կասկածելի պայուսակ են հայտնաբերել։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *