Կառավարության որոշմամբ՝ զորակոչը կանցկացվի 2015 նոյեմբեր – 2016 հունվար ամիսներին

Այսօրվա՝ հոկտեմբերի 29-ի հերթական նիստի ժամանակ, ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով համակարգվելու են 2015-ի նոյեմբերից 2016-ի հունվար ամիսներին զորակոչի անցկացման խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

2015թ ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

2015թ հունվարի ձմեռային զորակոչը` վիճակահանությամբ

ՀՀ կառավարությունը որոշել է զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու համար ստեղծել հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, հաստատել դրանց և կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմերը՝ ի կատարումն ՀՀ նախագահի՝ 2015թ. հոկտեմբերի 27-ի «2015թ. ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի:

Կառավարության ընդունած որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ առնվազն մեկ ամիս առաջ` մինչև զորակոչը, պետք է ապահովել զորակոչվող քաղաքացիների ներկայանալը կցագրված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ՝ կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար:

5 responses to “Կառավարության որոշմամբ՝ զորակոչը կանցկացվի 2015 նոյեմբեր – 2016 հունվար ամիսներին

Մեկնաբանել AlinaՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *