Բախումներ Թուրքիայում. թարմացվող լրահոս, հոկտեմբերի 29

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18:09-ի դրությամբ սպանվել է 1 քաղաքացիական, 1 ուժային, վիրավորվել է 11 ուժային, ձերբակալվել է 48 քաղաքացիական և PKK-ի 1 զիյալ, հանձնվել է PKK-ի 8 զինյալ, հետախուզվում է 2 ուժային: Ռազմինֆոն հետևում է իրադարձություններին և թարմացնում օրվա լրահոսը:


Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ջիզրե և Ուլուդերե գավառներում անվտնագության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 7 քաղաքացիական՝ PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի արևելյան Աղրը նահանգի համանուն գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 9 քաղաքացիական՝ PKK-ի երիտասրդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու մեղադրանքով։

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգից զինվորական զրահապատ 30 մեքենաներից բաղկացած շարասյուն է շարժվել դեպի Շրնաք նահանգի Ջիզրե գավառ՝ PKK-ի զինյալների դեմ հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։


Սաբահ․ Թուրքիայի Իզմիր նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է երեկ երեկոյան ոստիկանանների ուղղությամբ կրակած PKK-ի զինյալներից մեկը։

IMCTV. Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ դրական է համարում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հաջողությունը և HDP-ի՝ Թուրքիայի խորհրդարանում աթոռներ զբաղեցնելը։

Իմ համոզմունքն ու մոտեցումը մշտապես այն է եղել, որ խնդիրները պետք է լուծվեն կուսակցությոնների միջև փոխհարաբերությունների հաստատմամբ, ոչ թե դրանց ժխտմամբ։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է 8 քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համգործակցության մեղադրանքով։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սիլվան գավառում ուժայինները ձերբակալել են երկու իտալացի ակտիվիստի և նրանց թարգմանչին՝ գավառի որոշ շրջաններում հայտարարված պարետային ժամերին փողոց դուրս գալու համար։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի համանուն գավառում անվտանգության ուժերին է հանձնվել PKK-ի 8 զինյալ։

Դողան․ Թուրքիայի հարավարևելյան Բիթլիս նահանգի Դաթվան գավառում վթարի է եթարկվել զինծառայողներ տեղափոխող մեքենան։ Մահացել է մեկ և վիրավորվել են հինգ ավագ սերժանտներ։

100 կգ պայթուցիկ նյութ է ոչնչացվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

100 կգ պայթուցիկ նյութ է ոչնչացվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Թունջելի նահանգում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների 100 կգ պայթուցիկ նյութ։

Ուլուդերեում PKK-ի զինյալների ապաստարան է ոչնչացվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Ուլուդերեում PKK-ի զինյալների ապաստարան է ոչնչացվել։ Նկարը՝ Իհլաս լրատվական գործակալության

Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյուքում ոչնչացվել է PKK-ի զինյալների մեկ ապաստարան, առգրավվել է որոշ քանակությամբ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր։


Իհլաս․ Թուրքիայի Կարս նահանգի Դիգոր գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է երեք քաղաքացիական՝ PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով։

IMCTV. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) աշխատանքներն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմն է վարում։

Դուք գիտեք, որ կուսակցության քարոզարշավը վարող կազմակերպությունն Օբամայի քարոզարշավն իրականացնող թիմն է։


Դողան․ Թուրքիայի Իզմիր նահանգի Բուջա գավառում անհայտ անձինք կրակել են հասարակական կարգն ապահովող ոստիկանական ստորաբաժանման ուղղությամբ։ Պատասխան կրակից հետո զինյալները դիմել են փախուստի։

IMCTV.Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ եթե նոյեմբերի 1-ի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP) և «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP) ձայները նվազեն, պատերազմը երկրում չի շարունակվի։

Մարդկանց զավակներին պալատի [Նախագահական պալատ] համար զոհվելու են ուղղարկում։


Իհլաս․ Թուրքիայի Իզմիր նահանգում անվտանգության ուժերի կողմից հետախուզվում են PKK-ի զինյալների հետ համագործակցության մեջ մեղադրվող երկու ոստիկաններ։

Անադոլու․ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի տեղակալ Վեդաթ Դեմիրօզը քաղաքացիների կոչ է արել, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (HDP) ձայն տալուց առաջ, գնահատել երկրում տիրող իրավիճակը։

HDP-ն ամբողջությամբ PKK-ն է, ակնհայտ է, որ այն PYD-ի և PKK-ի հետ մեկ եռանկյան մեջ է։


Իհլաս․ Թուրքիայի հարավարևելյանք Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում զինվորական մեքենա է շրջվել, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է 6 զինծառայող։

Սիլոփում ոստիկանների կրակոցների հետևանքով մեկ քաղաքացիական է սպանվել։ Նկարը՝ IMCTV պարբերականի

Սիլոփում ոստիկանների կրակոցների հետևանքով մեկ քաղաքացիական է սպանվել։ Նկարը՝ IMCTV պարբերականի

IMCTV. Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփ գավառում PKK-ի զինյալները, խրամատներ փորելով, շրջափակման մեջ են վերցրել Ջուդի թաղամասը։ Դեպքի վայր ժամանած ուժայինների կրակոցների արդյունքում սպանվել է մեկ անչափահաս տղա։ Դեպքից րոպեներ անց՝ նույն թաղամասի պողոտաներից մեկին ռումբ է պայթել, ինչի արդյունքում վնասվել են հարակից տների պատերն ու կոտրվել լուսամուտների ապակիները։


Աքշամ․ Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում ձերբակալվել են PKK-ի զինյալների հետ համագործակցության մեղադրանքով բերման ենթարկված Թուզլուջայի ավագանու անդամն ու ևս մեկ քաղաքացիական։

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Սիիրթ և Շանլուրֆա նահանգներում PKK-ի երիտասարդական թև «Հայրենասիրական հեղափոխական երիտասարդական շարժման» (YDG-H) անդամ լինելու մեղադրանքով բերման ենթարկված 23 կասկածյալներից 11-ը ձերբակալվել է։

Հաթայում 200 կգ պայթուցիկ նյութ ոչնչացվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Հաթայում 200 կգ պայթուցիկ նյութ ոչնչացվել։ Նկարը՝ Անադոլու լրատվական գործակալության

Անադոլու․ Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Դյորթյոլ գավառում անվտանգության ուժերի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է PKK-ի զինյալների 200 կգ պայթուցիկ նյութ։


Անադոլու․ Թուրքիայի Բուրսա նահանգում PKK-ի անդամ լինելու կասկածանքով բերման ենթարկված 8 քաղաքացիականներից հինգը ձերբակալվել է։

 

Հիշեցնենք, որ թուրք-քրդական հարաբերությունների՝ վերջին ամիսների սրման պատճառը հուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Սուրուչ քաղաքում քրդերի դեմ ձեռնարկված ահաբեկչությունն էր, որի համար թուրքական իշխանությունները մեղադրեցին «Իսլամական Պետության» (ԻՊ) զինյալներին, իսկ քրդերը՝ նաև թուրքական իշխանություններին։ Սրան հաջորդեցին Թուրքիայում քրդերի և ԻՊ կողմնակիցների ձերբակալությունները։

Հուլիսի 23-ին ԻՊ ահաբեկիչների կրակոցներից զոհվեց թուրք-սիրիական սահմանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին, ինչին ի պատասխան թուրքական օդուժը սկսեց Սիրիայում և Իրաքում հարվածել ԻՊ-ի ու նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին:

Լրահոսը թարմացնում են Նանե Մանասյանը, Անահիտ Չալիկյանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *