Ամփոփվել է ՀՀ ՊՆ-ին առընթեր հասարակական խորհրդի՝ վերջին 3 տարվա գործունեությունը

Հոկտեմբերի 28-ին ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի՝ վերջին երեք տարիների գործունեության արդյունքները: Պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հնչել են առաջարկություններ, մատնանշվել են առաջիկա աշխատանքային ուղղությունները:Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի վերջին 3 տարվա գործունեության ամփոփումը

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի վերջին 3 տարվա գործունեության ամփոփումը

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում իրականացված միջոցառումներն ու հիմնական ձեռքբերումները և նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում խորհուրդը հետամուտ է եղել զինծառայողների սոցիալ-իրավական երաշխիքների լիարժեք ապահովման, բանակի կանոնադրական հիմքերի ամրապնդման, զորակոչի գործընթացում արդարության և օրինականության սկզբունքների արմատավորման, ինչպես նաև հանրային ընկալման մեջ բանակի ճշմարտացի արտացոլման խնդիրների իրագործմանը:

Քննարկվել են նաև հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի աշխատանքները: Ընդգծվել է, որ գործելով հիմնականում զորակոչիկների առողջական խնդիներին վերաբերող հարցերի դաշտում, հանձնաժողովը զորակոչ առ զորակոչ ավելի մեծ վստահություն է ձեռք բերում հանրության շրջանում:

Հանդիպման ավարտին խորհրդի նախագահը և անդամները մի շարք առաջարկություններ են արել, քննարկվել են առաջիկա աշխատանքային ծրագրերը, որոնց վերաբերյալ Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր դիտարկումները և տվել համապատասխան ցուցումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *