ՌԴ-ի հարավային ռազմական շրջանի՝ (ՀՌՇ) Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան ստացել է ռուսաստանյան արտադրության «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությունը։
«Օրլան-10» ԱԹՍ-ները կիրառվելու են բարձրլեռնային շրջաններում տեղակայված օբյեկտեների դիտարկման, ինչպես նաև «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում անցկացվող ուսումնամարզական վարժանքների ժամանակ։
Հավելենք, որ ռազմաբազայում մինչ այս ևս եղել են «Օրլան-10» համալիրներ, և համալրումը մեծացնելու է նրանց քանակը։ 2014-ից մինչ օրս ռազմաբազայում շահագործվում է նաև ԱԹՍ-ների «Նավոդչիկ-2» համալիրը, որի մեջ մտնում են «Գրանատ», «Զաստավա» և «Լեյեր» ԱԹՍ-ները։
Հիշեցնենք, որ այս տարի՝ օգոստոսին, Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետախուզական ու ԱԹՍ-ների ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանի Լոռու մարզի «Փամբակ» ուսումնական կենտրոնում անցկացրել են դաշտային վարժանքներ, որոնց մասնակցել է շուրջ 300 զինծառայող։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: 102-րդ ռազմաբազայի գումարտակների հրամանատարները վարժանքներ են անում «Կամխուդ» զորավարժարանում | Ռազմ.info
Pingback: ՀՀ-ում ՌԴ ԶՈւ ռազմաբազայի սպաները ծանոթանում են «Օրլան-10» ԱԹՍ-ներին | Ռազմ.info