Հյուսիսային Կովկասի իրադարձությունները, 8 օգոստոսի, թարմացվող լրահոս

17:37 Չեչնիայի հարավում զինյալների հետ տեղի ունեցած բախման հետևանքով ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի երկու ծառայող է վիրավորվել: Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեչնիայի իրավապահ մարմինների աղբյուրը:
3-4 անդամներից կազմված խմբավորումը Չեչնիայի ուժայինների կողմից հայտնաբերվել է երեկ Չեչնիայի Վեդենի շրջանում՝ Գունի բնակավայրից քիչ հեռու:
Զինված բախման տարածքում հայտնաբերված արյան հետքերը վկայում են այն մասին, որ զինյալների շարքում ևս վիրավորներ կան:
Նշենք, որ ՌԴ ՆԳՆ՝ Հյուսիսային Կովկասի հարցերով գլխավոր վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վեդենի շրջանում ուժայինները նաև թաքստոց են հայտնաբերել, որում զինամթերք և պայթուցիկներ են եղել: Աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե հայտնաբերվածը ում է պատկանում:

***

16:57 Դաղստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեից հայտնում են, որ լույս օգոստոսի 8-ի գիշերը անհայտ անձինք Դաղստանի Հասավյուրտի շրջանում մահափորձ են իրականացրել տեղի մզկիթի նախկին իմամ՝ Մակարդին Մուժաիդովի նկատմամբ: Իմամը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշեցնենք, որ հուլիսին մահափորձ էր իրականացվել Թաթարստանի մուֆտի Իլդուս Ֆայզովի նկատմամբ: Սպանվել էր նաև Դաղստանի մուսուլմանների Հոգևոր վարչության բարձրաստիճան պաշտոնյա Վալիուլու Յակուպովը: Երկու գործիչներն էլ հայտնի են ծայրահեղականների դեմ իրենց պայքարով:
Նշված հանցագործությունների քննության շրջանակներում յոթ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ «Իդել-Հաջ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուստեմ Հատաուլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *