ՌԴ ՊՆ համակարգային հանձնաժողովը ստուգումներ է սկսել Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)՝ Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ռազմական բազաներում։ Այս մասին հայտնում է ՀՌՇ մամուլի ծառայությանը։
Ստուգումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հերթապահ ստորաբաժանման, պահակախմբի պահեստային խմբերին ու հրշեջ խմբերին՝ անսպասելի իրավիճակուներում գործելու պատրաստությանը, նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մասնագետները ոչ միայն վերլուծելու ու գնահատելու են ներկայիս իրավիճակը, այլև հրամանատարներին աջակցելու են գործնականում կազմակերպել իրենց ստորաբաժանումների աշխատանքները։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: