Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Արցախի ղեկավար Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող անձանց: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:

Արցախի ղեկավարության հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Արցախի ղեկավարության հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակին և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, պաշտոնական Բաքվի կողմից ցանկացած կառուցողական առաջարկների մերժումը վտանգում են տարածաշրջանում կայունության, խաղաղության պահպանումը և այս ուղղությամբ միջնորդների կողմից իրականացվող առաքելությունը:

Արցախի ղեկավարն ընդգծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նոր որակ հաղորդել զինադադարի ռեժիմի պահպանման և նրա խախտումների համար պատասխանատվության մեխանիզմների հստակեցմանը՝ հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստ է ըստ ամենայնի մասնակցել այդ գործընթացին:

Ավելացնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ստեփանակերտ են մեկնել երեկ Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Արցախում համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թալիշ հատվածում անցկացվելիք դիտարկմանը և այնտեղից էլ անցնելու են Ադրբեջան:

2 responses to “Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *