Իրադրությունը Սիրիայում, 8 օգոստոսի. թարմացվող լրահոս

14:24 Իրանի ԱԳՆ այսօր հաստատել է, որ Սիրիայիում պատանդ վերցված 48 իրանցիների շարքում եղել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին անդամներ, հայտնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը:

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հերքել է, նրանց ռազմական դերը, ավելացնելով, որ Դամասկոսում նրանց գտնվելու միակ պատճառը եղել է ուխտագնացությունը: «Որոշ ուխտագնացներ նախկինում եղել են իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծառայողներ, իսկ մի քանիսը՝ պաշտոնաթող զինծառայողներ»:

Հիշեցնենք, որ Օգոստոսի 5-ին Դամասկոսի օդանավակայանի ճանապարհին ապաստամբները գերի են վերցրել Իրանի 48 քաղաքացու, ովքեր ըստ ապստամբների կատարում էին հետախուզական աշխատանքներ Սիրիայի բանակի համար:

Այսօր Սալեհին օգնության համար դիմել է ՄԱԿ-ին՝ ասելով որ պատանդներից երեքն արդեն սպանվել են:

13:25 Սիրիայի ապստամբ «Բազե հատուկ գործողություներ գումարտակ» խումբը Ռոյթերս գործակալությանը հայտնել է, որ այսօր Դամասկոսում սպանվել է ռուս գեներալ Վլադիմիր Կոչիևը, ով աշխատել է Սիրիայի պաշտպանության նախարարությունում, որպես խորհրդատու:

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության և տեղեկատվության խոսնակը հերքել է լուրը՝ այն անվանելով բացահայտ սուտ։ Նա նաև ավելացրել է, որ գեներալ Վլադիմիր Կոչիևը ողջ առողջ է և գտնվում է Մոսկվայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *